ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Եղած հզորությունները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել իրանական գազի ներկրումը

Եղած հզորությունները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել իրանական գազի ներկրումը
01.03.2019 | 00:14

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ կարելի է առնվազն կրկնպատակել իրանական գազի ներկրումը․ «Այդ հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքը արդյունավետ օգտագործելու համար: Կարծում եմ, այնտեղ կան չօգտագործված ծավալներ: Ինչքան տեղյակ եմ իմ գործընկերների կողմից այսօր հնչեցված կարծիքներից, այսօր եղած հզորությունները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել քանակները»:

Երեկ Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել, լինել իրանական գազի տարանցիկ երկիր, և այս հարցի լուծման համար քաղաքական կամքն առկա է: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին էլ հավելեց. «Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալել` գազը արտահանելու դեպի Վրաստան»:


Հայ-իրանական գազամուղն արդիականացումից հետո կարող է տարեկան տեղափոխել 2 միլիարդ խորանարդ մետր գազ՝ ճիշտ այնքան, որ որքան մեկ տարվա ընթացքում սպառում է Հայաստանը:

Դիտվել է՝ 1633

Մեկնաբանություններ